չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը ԱՄՆ կատարած այցի մասին

Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը ԱՄՆ կատարած այցի մասին

Վերջերս մեր ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել մասնավորապես ինձ համար տոմսերը, և անկեղծ ասած, ես նույնպես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ սա տեղին քննադատված թեմաներից մեկն է:

Հետո մի փոքր խորացա և հասկացա, որ կարծում եմ, այդպես ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ: Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերենք։

Ես որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն և նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել: Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները»,-ասաց նա:

Ավինյոնը կոչ արեց դուրս բերել թե ո՞ր կետից են հաստատել, որ պետք է մեկնեն. «Որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել և գործողություն տեղի չի ունեցել: Ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են:

Սսա շատ մի կարևոր հնարավորություն է տալիս խոսել մի թեմայի մասին, որը հենց վերաբերում է ժամանակին: Շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը որ մեզ տրված է և ժամանակի գործոնը:

Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ որ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ որ ինձ նոր տարվա «նվեր» արվեց։

Խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ամբողջական ինձ տվյալները տալ, որ կետում ով ինչ պետք է աներ և որ կետում ով ինչ չի արել։ Եվ կարծում եմ այսքանով կսպառենք այս հարցը»,- ընդգծեց Ավինյանը:

  • Կիսվել: