կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից»․ Արթուր Բաղդասարյանը հերքում է 16 կուսակցություններին միանալու մասին տեղեկությունը

«Ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից»․ Արթուր Բաղդասարյանը հերքում է 16 կուսակցություններին միանալու մասին տեղեկությունը

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է:

«Սիրելի Հայրենակցներ։Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ,ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։ Թերևս սպասելի էր նաև տարիներ,որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։

Կրկնում եմ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ»,- ասվում է Արթուր Բաղդասարյանի տարածած հաղորդագրության մեջ։

[email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը:

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

  • Կիսվել: