շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա. Արամ Մանուկյան

Օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա. Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ իշխանությունների կեցվածքը զիջողական է, նրանք կատարում են Ալիևի ու Էրդողանի վարչախմբերի թելադրանքը։

«Աշխարհակարգը փոխվել է, փոխվել է այնպես, որ այդ աշխարհակարգի երկու խաղացող՝ Ալիևն ու Էրդողանը քեզ ստիպում են «Նեմեսիսի» արձանը հանե՞լ, Երասխում գործարան չկառուցե՞լ, քեզ ստիպում են Սոթքի հանքերը չաշխատացնե՞լ, դասագրքերից հանել Ցեղասպանության կետե՞րը: Կարո՞ղ է վաղն էլ  Վրեժ անունը որպես ռևանշիստական անուն հանեն։ Հանելու են, եթե էսպես  զիջողականությամբ գնաս, բոլորը հանելու են։ Ցեղասպանության թանգարանը կհանեն, որովհետև Ցեղասպանության թանգարանը կարող են մեկնաբանել այսպես՝ տարածքային պահանջ է Թուրքիայի նկատմամբ:

Մեր իշխանությունների թույլիկությունն ու անմեղսունակությունը չի կարող բացատրվել միջազգային կոնֆլիկտներով»,-ասել է նա

Արամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը համակարգված արշավ է սկսել մեր սրբությունների, մեր խորհրդանիշների դեմ։

«Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա: Այսինքն՝ գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանված է»,- ասել է Մանուկյանը:

  • Կիսվել: