շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ-ի իրավունքը. Փաշինյան

Որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ-ի իրավունքը. Փաշինյան

Այսօր Արմենպրեսին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձլ է  Ադրբեջանի նախագահի այն հայտրարությանը, թե իբր Հայաստանի Հանրապետության սպառազինումը միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին:

Այս առնչությամբ վարչապետն ասել է. ՛՛Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից:

Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը:

Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին՛՛: 

  • Կիսվել: