Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։
Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ։ Այ քեզ արդարություն»։
Մանրաասները՝ թերթի այսօրվա համարում։