երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
«Ողջունում ենք». «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը. Արթուր Խաչատրյան

«Ողջունում ենք». «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպի համար քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո՛, մենք միանալու ենք այդ նախաձեռնությանը, այո՛, այն բարոյահոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջայան հետևանքը սպանություններն ու ինքնասապանություններ են, չի կարող չմտահոգել, անվտանգային այն միջավայրը, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ պատճառված մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվեն»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքով՝ բանակում մահվան դեպքերի առկայությունը վկայում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  կոմպետենտ չէ։

Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Խաչատրյանն ասաց, որ դեպքը պետք է մանրաման քննարկվի։

«Զինված ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը,  իսկ ՀՀ իշխանությունները որևէ բան չեն արել՝ հույսը թողնելով, որ 3 երեխաների մայրը զինված ասկյարին կվնասազերծի»։ ՊՆ-ի, ԱԱԾ-ի ու ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները պետք է համարժեք գնահատականի արժանանան»,- նշեց նա։

Խաչատրյանը վստահ է, որ ՔՊ-ն չի միանա այս հարցով քննիչ հանձնաժոողով ստեղծելու նախաձեռնությանը։

  • Կիսվել: