կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ողջունում եմ խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը. Բլինքեն

Ողջունում եմ խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին հետագա առաջընթացի կոչ է արել՝ շուտափույթ ավարտելու խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է՝ Բլինքենը ողջունել է ՛՛կայուն և արժանապատիվ խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը՛՛:

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին ավելի մեծ կայունություն և բարգավաճում կբերի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

  • Կիսվել: