երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով հարցականի տակ դրվեր խաղաղությունը. Բարոն՝ սահմանային վերջին լարվածության մասին

Ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով հարցականի տակ դրվեր խաղաղությունը. Բարոն՝ սահմանային վերջին լարվածության մասին

Մենք աջակցել ենք Հայաստանի իշխանությունների ջանքերին՝ հասնելու Ադրբեջանի իշխանության հետ պատշաճ համաձայնագրի: Երբ երկու կողմերը քաղաքական համաձայնություն հասան, մենք ողջունեցինք դա: Մենք քաջալերում ենք Ադրբեջանին՝ ստորագրելու այս համաձայնագիրը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

Համաձանագրի ստորագրումը կարևոր ու կենտրոնական դեր կունենա տարածաշրջանում, դրա ստորագրումը, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, նաև շատ կարևոր հաղորդակցության, կապակցվածության հանգույց է Եվրոպայի համար:

«Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություններ ի հայտ եկան: Մենք զսպվածության կոչ արեցինք, որովհետև այսքան մոտ եք խաղաղությանը: Իսկապես, ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով հարցականի տակ դրվեր խաղաղությունը:

Ես ևս մեկ անգամ նշում եմ, որ ցանկանում ենք, որ կարողանաք քաղաքական համաձայնության գալ, և որ համաձայնագիրը ստորագրվի»,- ասաց նա: 

  • Կիսվել: