կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արևմուտքը ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա ՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին․ Սերդյուկով

Արևմուտքը ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա ՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին․ Սերդյուկով

ՀԱՊԿ - ը բարձր է տեսնում կոնֆլիկտային ներուժը հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է պահանջվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու առանձին պետությունների փորձեր են արձանագրվում, - ասել է Սերդյուկովը։

«Դրա համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն կունենա խաղաղ համաձայնագրի կնքումը»․- հավելել է նա։

Նրա խոսքով ՝ Արևմուտքը ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա ՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին:

«Նույնիսկ չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, շարունակվում են հետկոնֆլիկտային կարգավորման ձեւաչափի վրա դրսից ազդելու փորձերը», - նշել է շտաբի պետը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: