երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան

Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան

Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում կառաջադրվեի: Բնականաբար, քանի-որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն և լրագրողներին, և մյուս գործընկերներին, ովքեր ժամանակ չունեցան իմ արած աշխատանքը գնահատելու:

Երբ ես սլաքները փոխում եմ՝ նշանակում է մեկ այլ դաշտում գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե նվիրումով մասնակից դառնամ, օգտակար գործ արած կլինեմ, խոսքը վերաբերում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին»,- նշել է Քոչարյանը:

  • Կիսվել: