չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ո՞ր քաղաքական ուժին է սատարելու «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»

Ո՞ր քաղաքական ուժին է սատարելու «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»

Հունիսի 4-ին կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, ապաև ակտիվի ընդլայնված նիստը, առաջիկա խորհրդարանական ընտրության հետ կապված՝ ձայների զգալի մեծամասնությամբ հստակեցվեց կառույցի դիրքորոշումը, տեղեկանում ենք Միության ֆեյսբուքյան էջից:

՛՛Փաստելով, որ ընտրություններում պիտի պահպանվի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը, բացառվեն վարչական ռեսուրսի օգտագործումը, հնարավոր ընտրախախտումները, ապահովվի ընտրական ողջ գործընթացի թափանցիկությունը, գտնում ենք, որ

1․ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեն, քանի որ նրանց ապիկար կառավարման արդյունքում անդառնալիորեն խարխլվել են մեր պետականության հիմքերն ու երկրի անվտանգային համակարգը,

2․ երկրի իրական ընդդիմության դերում տեսնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքները,

3․ մեր հայրենիքը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել, ոտքի կանգնեցնել, ազգային խարխլված արժանապատվությունը վերականգնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: