երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Ո՞նց Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ո՞նց Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Այսօր պրոբլեմ ունեք Ազգային ժողով անցնելու: Դուք փոզմիշ արեցիք ձեր այն ձայները, որոնք ստացել էիք 2021 թվականին: Հիմա դուք հո գիտե՞ք ձեր մեջ, որ չեք անցնում: Իրար մեջ քննարկում եք՝ ինչի՞ դաշինքով գնացիք, գուցե շեմն ավելի ցածր պիտի լիներ, որ այնուամենայնիվ անցնեիք: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:

«Ձեր գնահատականը հունիսի 7-ին ստանալու եք: Կարո՞ղ եք հիմա հանրահավաք անել: Վստահ չեմ»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ գտել են ընդդիմության դեմ քաղաքական պայքարի մարտավարությունը, նրանց պետք է եթեր տալ, միկրոֆոն, խոսելու հնարավորություն. «Մենք կարող ենք բան չանել, նստել նայել, թե ոնց եք ձեզ ամեն օր փակում որպես քաղաքական միավոր: Դուրս եկեք քաղաքական այդ տրամաբանությունից»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի քաղաքական առաջնորդին՝ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ նույնը վերաբերում է նաև նրան:

«Ռոբերտ Քոչարյանից փորձում եք բարի, «պուշիստի» կերպար սարքել: Իրեն էլ ինչքան շատ եթեր տաք, էնքան՝ լավ: Ինչքան շատ եթերում լինի… ասենք՝ քիչ է մնում դնեմ պատիս… Ո՞նց Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր: Ինքը ձևի մեջ էր, ուժեղ տղա էր խաղում: ՀՀ-ում ո՞վ էր այն տղամարդը, որ պիտի հեղափոխություն անի... Բա ո՞ւր է այդ ուժեղ տղան:

Հիմա ուրիշ տղա է հայտնվել, Ռուսաստանից եկել է, բոլորը գնում են տեղավորվելու նրա տակ: Ինքն էլ պայքարում է, որ հաշիվ լինի: Պատրաստ է ամեն ինչ անել: Ես հասկանում եմ, բայց այս ամենը, իրոք, քաղաքական ուժի համար խղճուկ ավարտ է»,- ասաց նա:

  • Կիսվել: