շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց

Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
 

Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել։
 
Ամբողջական զեկույցը՝ հղմամբ

  • Կիսվել: