երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նոյեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Նոյեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, ծեծի և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: