երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նոր թեկնածուի կարիք կա․ Վահե Գրիգորյանը՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածության մասին

Նոր թեկնածուի կարիք կա․ Վահե Գրիգորյանը՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածության մասին

ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ այլ սցենար լինի, այլ թեկնածուներ առաջադրվեն: Գրիգորյանը նշեց, որ հենց հիմա քննարկում են հենց Խունդկարյանի թեկնածությունը:

3-4 դատավոր արդեն ուղղել են իրենց հարցերը:

Իսկ ինչպե՞ս է ինքը վերաբերվում Խունդկարյանի թեկնածությանը: Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով նոր թեկնածուի կարիք կա։

  • Կիսվել: