Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել. մեկնաբանություն թաղապետարանից
Նոր Նորքի թաղապետարանն արձագանքել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին լուրերին։
Անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, թաղապետարանի լրատվական բաժնից նշեցին.
«Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել։ Եթե նման տեղեկություն լինի, դուք դրա մասին կիմանաք»։