երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նոր մանրամասներ ՌԴ ԱԳՆ տեղակալի և Ռուսաստանում ՀՀ դեսպանի հանդիպումից

Նոր մանրամասներ ՌԴ ԱԳՆ տեղակալի և Ռուսաստանում ՀՀ դեսպանի հանդիպումից

Հունվարի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

՛՛Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Դեսպանն ընդգծեց ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: