չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր մանրամասներ Ֆիդանի ու Բլինքենի բանակցություններից. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը

Նոր մանրամասներ Ֆիդանի ու Բլինքենի բանակցություններից. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը Ստամբուլում ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է հացահատիկի գործարքը վերսկսելու Անկարայի ջանքերը: Այս մասին ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը:

՛՛Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն տեսնել Սեւծովյան տարածաշրջանում եւ հիշատակել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերը՛՛,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունները եւ տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան եւ Իրաքը:

՛՛Նախարար Ֆիդանն իր զրուցակցին փոխանցել է, որ Անկարան սպասում է Ֆ-16-ների գնման գործընթացի ավարտին՛՛,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: