ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նոր Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժ կլինի, այդպես եմ կարծում. Սերժ Սարգսյան

Նոր Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժ կլինի, այդպես եմ կարծում. Սերժ Սարգսյան

«Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող 4 ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել ԱԺ-ում»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հակակոռուպցիոն դատարանի ակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի հարցով, բայց օր առաջ այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ չեն վերանայել խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը։

  • Կիսվել: