Նիկոլ Փաշինյանը հայտարարել է զինվորականների հետ հարաբերությունների կարգավորման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ria.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ զինվորականների հետ իր հարաբերությունները կարգավորվել են, բանակը կառավարության հետ աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
"Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորված է, և բանակը կառավարության հետ միասին լիարժեքորեն կշարունակի երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ քայլերը", - ասել է կառավարության ղեկավարը: