Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին միլիարդ դոլարների վնաս հասցրեց. Սամվել Կարապետյան
«Բիզնեսի համար Ռուսաստանը մեծ երկիր է, մեծ հնարավորությունների երկիր է, եթե օրենքի սահմաններում աշխատում ես, նրանք ազգային հարցերն առաջ չեն բերում, կարողանում ես ունենալ հաջողություն»,- հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին տասնյակ, միլիարդ դոլարների վնաս հասցրեց. «Կարող եք ուսումնասիրել Կրասնոդարի մարզի հայ բիզնեսմենների վիճակը։ Միայն մի մարզ վերցրեք ու կհասկանաք, թե ինչքան վնաս են կրել մեր բիզնեսմենները։
Եթե Ռուսաստանում ամեն օր արդեն բարձր մակարդակներում արվում է հայերի մասին հայտարարություններ, առաջինն ընդունում են այդ մարզերի իշխանությունները»։
Նա նշել է, որ հայ ժողովրդի նկատմամբ ՌԴ-ում տարիներ շարունակ առանձնահատուկ վերաբերմունք է եղել, ինչը շատ մեծ հաջողությամբ վերջին տարիներին ոչնչացվում է. «Նույնիսկ հիմա քայլեր չեն անում այդ խնդիրները լուծելու համար, որոնք մեր երկրում տնտեսական կատաստրոֆայի են բերելու»։
Ս. Կարապետյանն ընդգծել է, որ սահմափակումները մեկ օր առաջ պետք է վերացվեն. «Ախր դուք չեք պատկերացնում՝ ինչքան վնաս է ունենում թե մեր բյուջեն, թե մեր գյուղացին, թե մեր տնտեսվարողները։ Շղթայական ռեակցիայով ազդելու է բոլորի վրա»։



