կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է

Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է

Քարոզարշավի 2-րդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է։

«Երեկվանից մեր ընդդիմադիրները շահարկում են, որ ես ասել եմ՝ «մեր գերիները մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների»։ Եթե մեր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ », – Արագածավանում հայտարարեց նա։

Փաշինյանը պարզաբանեց․

«Հասկանո՞ւմ եք. բոլոր նրանք, ովքեր վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են մեկ-երկու ամիս առնվազն ուշացումով ու ես միշտ գերեվարածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ ձեզ երբեք չեմ խաբի, մենակ մի դեպքում է եղել, երբ որ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ «վաղը էստեղ ա լինելու ձեր հարազատը», եղել են բոլոր հավաստիացումները, բայց չի եղել ու դա ինձ դաս է եղել, որ ես այլևս ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր ա», – ասաց նա։

  • Կիսվել: