Նիկոլ Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միություն
Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը, այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունում։
«Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։