ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նիդեռլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին

Նիդեռլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը, ինչի մասին տեղեկանում ենք առաքելությունն X-ի էջից:

 

«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին: Նրան զեկուցվել է տեղում առաքելության գործունեության մասին: Նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկությանը: Ներկայում ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ», - ասվում է հրապարակման մեջ:

Image

Image

 

Image

  • Կիսվել: