շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. ԼՀԿ հայտարարությունը

Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. ԼՀԿ հայտարարությունը

Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի։ Այս մասին ասվում է ԼՀԿ հայտարարության  մեջ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ  նոր օրենքները պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։

Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին», - ասվում է Մարուքյանի տարածած հայտարարության  մեջ։

  • Կիսվել: