հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անդրադառնալ ԼՂ հակամարտության պատճառներին

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անդրադառնալ ԼՂ հակամարտության պատճառներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած ագրեսիային։

«Մտահոգ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լարվածությամբ։ Երկու կողմերն էլ պետք է վերականգնեն իրենց ջանքերը և անդրադառնան հակամարտության պատճառներին»,-ասել է պաշտոնյան և հավելել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է կարգավորման գործընթացին և առկա խնդիրների լուծմանը։

  • Կիսվել: