կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Նարեկ Մկրտչյանը  Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավարի հետ քննարկել է բնակիչների համար բնակապահովության նախագիծը

Նարեկ Մկրտչյանը Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավարի հետ քննարկել է բնակիչների համար բնակապահովության նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ալեքսան Հակոբյանին, ով 1993-2004թթ․ եղել է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է օրերս նախարարության կողմից ներկայացված՝ Քաշաթաղի շրջանի բնակիչների համար բնակապահովության նախագիծը։

Նախարարի խոսքով՝ արցախցիների համար արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը նախարարության առաջնահերթություններից է։

  • Կիսվել: