կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նարեկ Կարապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ է

Նարեկ Կարապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ է։

Նշենք, որ քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցներն էլ հավաքվել են ՀՀ հակահոռուպցիոն դատարանի դիմաց՝ հասկանալու, թե ինչ հիմքով է իրենց գործընկերը բերման ենթարկվել։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել անհեթեթ հոդվածով. «Ուզում եմ նշել, որ Ղումաշյան Գոհարի փոքրիկը 40 օրականից վերջերս նոր դուրս է եկել։ Սա է պատկերը այս վախկոտ իշխանությունների, ընկնում են անգամ կանանց հետևից, ապօրինի ձերբակալություններով։

  • Կիսվել: