շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն Սիսիան համայնքում ստացել է ձայների 63 տոկոսը

Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն Սիսիան համայնքում ստացել է ձայների 63 տոկոսը

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «ՔՊ» թեկնածու Արմեն Հակոբջանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիսիան համայնքի սիրելի՛ ընտրողներ, 

Ձեր վստահությունն իմ և իմ քաղաքական թիմի հանդեպ այս պահի դրությամբ «կշռում» է 63,5%։

Մեծ է պատասխանատվությունն, ու անգնահատելի՝ Ձեր գնահատանքը։

Միասին ենք կերտելու մեր երազանքների համայնքը, միասին ենք ստեղծելու մեր երեխաների պայծառ ապագան, միասին՝ դեպի այն Սիսիան, որտեղ վառ ու գունեղ է բոլորի ապագան։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով իր թանկ քվեն մեզ է վստահել»:

  • Կիսվել: