շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». Փաշինյան

Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». Փաշինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ։

Ըստ ՀՀ վարչապետի` նախկին իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին։

«Այս կարգախոսով նրանք կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: