երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը. խորհրդարանական լսումները ԱԺ-ում

Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը. խորհրդարանական լսումները ԱԺ-ում

ԱԺ-ում անցկացվել են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Նշվել է, որ քննարկումներին հաջորդելու են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը, ինչպես նաեւ ենթաօրենսդրական ակտերի մշակումը գործադիր մարմնի կողմից:

Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը: Ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, որով փորձ է արվելու անցնել ուսանողի ֆինանսավորման մեկ ձեւի` կրթաթոշակի:

Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

 
 

 

  • Կիսվել: