ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախատեսվում է Բելառուսի վարչապետի և ԱԳ նախարարի այցը Հայաստան. դեսպան

Նախատեսվում է Բելառուսի վարչապետի և ԱԳ նախարարի այցը Հայաստան. դեսպան

Ընթացիկ տարում նախատեսվում է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոյի ու ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի այցը Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

«Այս տարի նախատեսվում է մեր երկրի կառավարության ղեկավարի այցը Հայաստան։ Հնարավոր է նաև, որ ԱԳ նախարարը կարող է ժամանել»,– նշեց Ալեքսանդր Կոնյուկը։

Խոսելով ժամկետների մասին` նա ընդգծեց` դժվար է այդ մասին խոսել, քանի որ կոնկրետ որոշում դեռ չկա։

  • Կիսվել: