շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախարարների աշխատավարձերը բարձրացնելու տեղեկությունը Վլադիմիր Կարապետյանը չհերքեց

Նախարարների աշխատավարձերը բարձրացնելու տեղեկությունը Վլադիմիր Կարապետյանը չհերքեց

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 24News-ի հետ զրույցում չհերքեց այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

«Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ», - նշեց Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք, որ Hetq.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: