կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախագահը խիզախության և նվիրումի համար պարգևատրել է ԱԻՆ 2 աշխատակցի

Նախագահը խիզախության և նվիրումի համար պարգևատրել է ԱԻՆ 2 աշխատակցի

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԻՆ աշխատակիցներին պարգևատրելու մասին:  

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել`

Մարտական ծառայության մեդալով`

Գևորգ Արտաշեսի ԽՈՒՆՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

Երախտագիտության մեդալով`

Կարեն Մարտինի ԱԹՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: