չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ (տեսանյութ)

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

  • Կիսվել: