Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվում․ Վ․ Կոստանյան
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը։
«ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ քննիչները այս պահին փորձում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի ԱԺ գրասենյակը։


