կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու համար իշխանություններին հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ եղել 3 անձ. «Հրապարակ»

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու համար իշխանություններին հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ եղել 3 անձ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք եւ աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել եւ որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին:

 

Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են եւ մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով: 

 

Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին, որոնք վերջին տարիներին բոյկոտել են եկեղեցուն եւ հոգեւորականներին, ամեն առիթով վիրավորել եւ նսեմացրել Մայր աթոռի դերն ու նշանակությունը: Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգեւոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը»: 

 

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: