հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամերիկացի սենատորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնության կապակցությամբ

Ամերիկացի սենատորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնության կապակցությամբ

Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ կարգավորման շրջանակներում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնության կապակցությամբ:

«Ադրբեջանի կառավարության ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրին հումանիտար ճգնաժամի։ Ես մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ և այդ հարցը բարձրացրել եմ պաշտպանության նախարարի և պետքարտուղարի առաջ։ ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է սենատորը:

  • Կիսվել: