շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մովսես Հակոբյանը չպետք է իրեն թույլ տար նման հայտարարություն անել. Ջհանգիրյան

Մովսես Հակոբյանը չպետք է իրեն թույլ տար նման հայտարարություն անել. Ջհանգիրյան

ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի: Ես որեւէ քաղաքական գնահատական չեմ տալու։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե որպես իրավաբան՝ ի՞նչ գնահատական կտա Արցախի հարցով եռակողմ հայտարարությանը, արդյոք դավաճանական գործողություն չի տեսնո՞ւմ իշխանության քայլերում, ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

Դիտարկմանը՝ դավաճանական գործողությունների մասին հայտարարություններ եղան, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը բացահայտումներ արեց, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Նախկին բարձրաստիճան զինվորականը երբեք նման հայտարարություններ անելու իրավունք չպետք է իրեն վերապահի»:

Ինչ վերաբերում է մամուլում առկա տեղեկություններին, թե Ջհանգիրյանը բարձրագույն դատական խորհուրդ է գնում՝ «բռի մեջ հավաքելու դատավորներին», վերջինս պարզաբանեց.

«Ես ԲԴԽ-ում մեկ ձայնի իրավունք եմ ունենալու: Նման բան ոչ հայտարարել եմ, ոչ ասել եմ»:

  • Կիսվել: