Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կկրճատի Ռուսաստանից և Իրանից ժամանող զբոսաշրջիկների հոսքը
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը զգալիորեն կկրճատեն զբոսաշրջիկների հոսքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, փոխանցում է TASS-ը։
«Հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 13,5%-ը, իսկ ոլորտում զբաղված է պաշտոնապես գրանցված աշխատուժի գրեթե մեկ քառորդը, ապա կարելի է ասել, որ սա ծանր հարված կհասցնի երկրի տնտեսությանն ու բնակչությանը»,- նշել է Շևցովը։


