Մոսկվայի հայ համայնքը հայտարարել Է ընտրություններում Պուտինի թեկնածությանն աջակցելու մասին
Մոսկվայի հայ համայնքն առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է ՛՛Դիալոգ՛՛ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Մենք, որպես Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտարարում ենք նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին մեր աջակցության մասին՛՛,-ասել է նա լեգենդար խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ ունեցած ելույթում:
Նավոյանի կարծիքով՝ փոփոխվող միջազգային հարաբերությունների պայմաններում Պուտինը այն թեկնածուն է, ով ՛՛առավել հարմար է այն չափանիշներին, որոնք բխում են Ռուսաստանի և ամբողջ աշխարհի ազգային շահերից և ռազմավարական ապագայից՛՛:
Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: