Հայաստանը փորձում է hարված hասցնել ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին. Ուշակով
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, որոնցում մասնակցում է ՌԴ-ն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք տեսնում ենք «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցների հաստատակամ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը։ Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց», - ասել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։



