հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոսկվան ելնում է նրանից, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ելնում է նրանից, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ Է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

՛՛Ակնկալում ենք սպառիչ պարզաբանումներ երկկողմ խողովակներով այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է կանգնած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ՛՛,-հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում:

Մոսկվան, ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով:

՛՛Միաժամանակ ցավով արձանագրում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից և երկրի անվտանգության ապահովման խնդիրներից: Հուսով ենք, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսության մեջ, այլ ոչ թե դրանք հանրային տիրույթում արթնացնելու ճանապարհով՛՛,-փաստել են նախարարությունում։

Այնտեղ ընդգծել են, որ Ռուսաստանը ՛՛կտրականապես չի ընդունում հայկական իշխանությունների կշտամբանքը 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի հանդեպ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: