շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Մոսկվան բազմիցս ընդգծել է Հայաստանում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը․ Զախարովա

Մոսկվան բազմիցս ընդգծել է Հայաստանում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը․ Զախարովա

Ռուսաստանը բազմիցս հրապարակային ընդգծել է Հայաստանում Եվրամիության առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե իբր Հայաստանում ԵՄ դիտորդները զբազված են լրտեսությամբ, Զախարովան նշել է, թե ապացույցներ պետք չեն՝ հասկանալու համար այդ «առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները»։  

«Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը հերթական անգամ աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն դարձնելուց բացի՝ ԵՄ նմանատիպ նախաձեռնություններից ոչինչ ակնկալել պետք չէ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հումանիտար շփումների, տնտեսության, ենթակառուցվածքների, հաղորդակցությունների զարգացման հնարավորություններին և կայունության հաստատմանը այդպիսով մեծ վնաս է հասցվում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հերթական անգամ հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: