հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Օվերչուկ

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Օվերչուկ

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին և հարթեց տարածաշրջանում խաղաղության ճանապարհը: 9-րդ կետն ուղղակիորեն նախատեսում է այս երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և նորմալ տնտեսական հարաբերությունների հաստատման հարցի լուծման անհրաժեշտությունը: Դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք դրան աջակցում ենք։ Ինչու՞։ Քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,-հայտարարել է Օվերչուկը։

«Նրանք փակ սահման ունեն Թուրքիայի հետ, փակ սահման ունեն Ադրբեջանի հետ, բաց սահման ունեն Իրանի հետ, սակայն ճանապարհային ենթակառուցվածքները հնացած են և կարիք ունեն արդիականացման, ինչը ազդում է լոգիստիկայի վրա։

Արտաքին աշխարհ միակ հարմար ելքը Վրաստանով է, որտեղ Ռուսաստանի հետ կապը իրականացվում է մեկ ավտոմոբիլային անցակետի միջոցով, որը կախված է եղանակային պայմաններից։

Շատ կարևոր է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հնարավորություն ունենա բնականոն զարգանալու և նորմալ տրանսպորտային ու լոգիստիկ կապեր ունենալու իր հարևանների, այդ թվում՝ մեր երկրի հետ»,-նշել է Օվերչուկը։

Ճանապարհների ապաշրջափակման գործընթացը նույնպես շատ կարևոր է Ադրբեջանի համար, հավելեց նա։

«Ադրբեջանը ձգտում է վերականգնել այն տրանսպորտային երթուղին, որը կապահովի Նախիջևանի հետ ամենակարճ և ամենահարմար կապը։ Խորհրդային տարիներին Արաքս գետի ափով երկաթուղի կար, որը ապամոնտաժվեց։ Այնտեղ նաև ճանապարհ կար, որից մարդիկ օգտվում էին։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է օգուտներ ստանալ իր աշխարհագրական դիրքից՝ իրեն վերածելով տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի, որը նշանակություն կունենա ողջ Եվրասիայի համար։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է բարելավել իր տրանսպորտային կապերը Թուրքիայի հետ»,-ասել է նա։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Թուրքիան սկսել է Կարսից մինչև Նախիջևանի հետ սահմանը ձգվող նոր երկաթուղու կառուցումը, որը կապահովի երկրների միջև ամենակարճ երկաթուղային կապը։

«Մենք ՀՀ-ի հետ քննարկեցինք երկրի հարավում տրանսպորտային երթուղու հարցը թե՛ իմ՝ Երևան կատարած այցի ժամանակ, թե՛ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ

Մենք ունենք պատկերացում այն ​​մասին, թե ինչպես է այս նախագիծը կիրականացվի։ Նման ճանապարհի կառուցումը կդառնա կարևոր տարր Եվրասիայի համար միասնական տրանսպորտային կապի ձևավորման գործում։ Այս մայրուղու կառուցումը կնպաստի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Մեր գնահատականներով, այն կդառնա մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական երթուղին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը»,-ասել է Օվերչուկը:

Նա նաև խոսել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, կրկնել, որ առևտրաշրջանառությունը նվազել է: «Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

Օվերչուկը հավելել է, որ Հայաստանը նաև պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ: «Դա Հայաստանի իրավունքն է։ Սակայն, օրինակ, Ռուսաստանից ստացվող էներգիայի և սննդամթերքի համար այլ գներ կսահմանվեն։ Նաև, ինչպես գիտեք, ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ Հայաստանի համար»,- շարունակել է Օվերչուկը, ընդգծել՝ հետևանքները կարող են տարբեր լինել։

  • Կիսվել: