երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մոնտեվիդեոյի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոնտեվիդեոյի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոնտեվիդեոյի քաղաքապետ Կարոլինա Կոսեն Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մոնտեվիդեոյի քաղաքապետը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

 

«Շնորհակալ եմ Ուրուգվայի հայ համայնքին այս կարևոր օրվա կապակցությամբ ինձ խոսք ասելու պատվին արժանացնելու համար։ Խիզախ ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության, և այսօր նրանց ժառանգներից շատերն ունեն իրենց տունը Ուրուգվայում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մոնտեվիդեոյի քաղաքապետը:

  • Կիսվել: