երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մնացականյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

Մնացականյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

Նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և դրա շրջանակում ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության հնարավորություններին:  

Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին քննարկեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը համաեվրոպական անվտանգության խնդիրների հասցեագրման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: Անդրադառանալով ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

  • Կիսվել: