շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ

Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։  

Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել է Միրզոյանը՝ հաջողություն մաղթելով Հունաստանին։

  • Կիսվել: