չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Միրզոյանը Կատարի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար

Միրզոյանը Կատարի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար

Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը: 

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:

  • Կիսվել: