շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել Խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել Խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

 

  • Կիսվել: